«Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից երկուշաբթի օրը ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի կարծիքով, իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը հետեւանք է Եվրախորհրդի գործադրած ճնշումների:
«Պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու» մեջ մեղադրվող Ռուբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, Հայաստանի գլխավոր դատախազի գրավոր ցուցումով փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:
«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը», - «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց Կարապետ Ռուբինյանը:
Նա վստահություն հայտնեց, թե իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է Եվրախորհրդի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումների. - «Անպայման: Ինչպես տեսնում եք, որեւէ բարոյական արգելք [իշխանությունները] չունեն: Ունեն պատրաստի հզոր մի աշխատակազմ` ի դեմս ամեն ինչի պատրաստ քննիչների... Եվ, ինչպես տեսնում եք ընթացող դատավարություններից, որեւէ պրոբլեմ չունեն մեկ-երկու ծախու միլիցիոներների որպես վկա բերեն եւ ցանկացած անմեղ մարդու դատեն»:
«Եթե չլիներ ճնշումը դրսից, եթե չլիներ մեր ժողովրդի շարունակական պայքարը, որեւէ բարոյական, խղճի արգելք այդ մարդիկ չունեն», - ասաց Ռուբինյանը:
Նա նաեւ հույս հայտնեց, թե «մոտակա օրերին պիտի նույն սկզբունքով էլի ազատագրումներ լինեն` խափանման միջոցի փոփոխություն»:
Ռուբինյանը, ով մարտի 1-ի երեկոյան եղել է Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, ասաց, որ լսել է «կրակոցների ու պայթյունների ձայնը», բայց չի կարող ասել, թե ովքեր եւ որտեղից են կրակել:
Նրա կարծիքով, այդ կրակոցները «ընդամենը ժողովրդին վախեցնելու համար» էին: Ռուբինյանի խոսքով` ինքը «չէր կարող պատկերացնել, որ մարդկանց վրա ուղղակի կարող էին կրակ բացել»:
«Ոչ մի պրոբլեմ չպիտի ունենան` բացահայտելու, թե ովքեր էին իրական հրահրիչները, ովքեր բերեցին այդ հրահրիչներին, ովքեր թույլ տվեցին, որպեսզի ջարդեն եւ թալանեն ինչ-որ խանութներ: Եվ ինչո՞ւ, եթե պիտի կրակեին, չէին կրակում այդ թալանչիների վրա, այլ կրակում էին խաղաղ ցուցարարների վրա», - ասաց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակը` շարունակելով. - «Եթե ցանկություն լինի այդ բոլորը բացահայտելու, անկախ հանձնաժողով էլ պետք չէ: Պարզապես պետք է դատախազ նշանակել մի մարդու, որին վստահում է ժողովուրդը... Ամբողջ խնդիրն այն է, որ եթե [անկախ հետաքննողները] ներկայացնեն Ճշմարտությունը, ՍերԺ Սարգսյանը մի րոպե անգամ չի կարող նստել նախագահի աթոռին»:
Նրա համոզմամբ, իշխանությունները, եթե անգամ որեւէ բան անեն Եվրախորհրդի բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ, ապա անելու են «կիսատ-պռատ»:
«Եվ այդ կետերի մեծ մասը, իհարկե, չի կատարվի, եւ, համոզված եղեք, որ ձեւեր կգտնեն նաեւ եվրոպացիներին «ֆռռացնելու» համար: Որովհետեւ եթե այդ կետերի պահանջները իսկապես իրականացվեն, այդ մարդիկ կանգնելու են դատարանի առջեւ», - ասաց Կարապետ Ռուբինյանը:
Ռուզաննա Ստեփանյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)