Երեկ երեկոյան Իսրայելի Քնեսեթը որոշում է կայացրել քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Հրեա խորհրդարանականները, մասամբ` նաեւ կառավարության ճնշումներին ենթարկվելով, տասնամյակներ շարունակ մերժում էին Հայոց ցեղասպանության հարցը քննարկման դնել երկրի օրենսդիր մարմնում: Հարցի քննարկումը Քնեսեթը մերժել էր նաեւ անցած տարվա մարտի 14-ին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայ դատի հանձնախմբի Երուսաղեմի մասնաճյուղից, երեկվա քննարկմանը ներկա է եղել Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի գլխավորած հայկական պատվիրակությունը, որում ընդգրկված էին նաեւ հոգեւորականներ Երուսաղեմի հայոց պատրիարքարանից, Հայ դատի հանձնախմբի անդամներ ու մտավորականներ:
Հարցը ներկայացրել է «Մերեց» կուսակցության նորընտիր նախագահ, իսրայելահայերի բարեկամ Հայիմ Օրոնը, ով իր մոտ 10-րոպեանոց ելույթում համոզմունք է հայտնել, որ արդեն ժամանակն է, որպեսզի Իսրայելը սկսի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Այնուհետեւ քննարկում է տեղի ունեցել դահլիճում ներկա 11 պատգամավորների մասնակցությամբ: Ելույթներ են ունեցել կառավարող «Կադիմա» եւ այլ կուսակցություններ ներկայացնող պատգամավորներ: «Կադիմա»-ի անդամ, Իսրայել - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Զեեֆ Էլկինը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ի վերջո լուծելու անհրաժեշտությունը:
Դեմ է արտահայտվել միայն ծնունդով ադրբեջանցի պատգամավոր Յոսեֆ Շագալը, ով զգուշացրել է, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն իսկ վտանգի կենթարկի Ադրբեջանի 10-հազարանոց հրեական համայնքը, ինչպես նաեւ Իսրայելի հարաբերությունները տարածաշրջանում իր դաշնակիցների, մասնավորապես, Թուրքիայի հետ: Նա առաջարկել է, որ եթե հարցը ընդգրկվի Քնեսեթի օրակարգում, ապա այն քննարկեն արտաքին եւ պաշտպանության հանձնախմբերը:
Նախագծի համաձայն, սակայն, հարցը քննարկվելու է կրթական հանձնախմբի կողմից, որը քաղաքական որոշումներ չի կարող կայացնել:
Այս անգամ կառավարությունը չի փորձել բոյկոտել կամ ազդել պատգամավորների որոշման վրա:
Հայ դատի հանձնախմբի Երուսաղեմի գլխավոր պատասխանատու, Իսրայելի կրթության նախարարության աշխատակցուհի, պատմաբան Ժորժետ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղի ունեցածը բնորոշեց որպես հաղթանակ. - «Երկար տարիների գործ է, աշխատանք է, եւ այսօր հաջողեցինք: Հիմա մյուս քայլերը ավելի դժվար են լինելու, մենք լուրջ գործ պետք է անենք, ամբողջ Քնեսեթի անդամների հետ պետք է խոսենք, փաստեր բերենք»:
Արտյոմ Չերնամորյան, Երուսաղեմ