ԵԱՀԿ֊-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հերքեց պնդումները, թե Հայաստանի նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները շատ լավ գնահատական են տվել:
«Կան մարդիկ, ովքեր հղում են կատարում մեր նախնական զեկույցին եւ հայտարարում են, որ այն ընտրություններին տրված հրաշալի գնահատական է պարունակում: Դա այդպես չէ»,֊ - ասաց Արենսը:
«Խորհրդարանական ընտրություններին տված մեր գնահատականում մենք ասել ենք` այս ընտրությունները մեծամասամբ համապատասխանել են եվրոպական չափանիշներին, այստեղ ասում ենք` ընտրությունները հիմնականում անցկացվել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:
Երբ անցած տարի` խորհրդարանական ընտրությունների դեպքում օգտագործում էինք «մեծամասամբ» բառը, ի նկատի ունեինք` 80-90 տոկոսով համապատասխանել են ընդունված չափանիշներին, իսկ այս անգամ օգտագործված «հիմնականում» բառը կարող է նշանակել 51 տոկոս են համապատասխանել, 70 տոկոս, բայց` ոչ ավելին», - փաստեց դեսպան Արենսը:
«Շատ դժվար է այս երկու ընտրությունների միջեւ համեմատություն անցկացնելը: Բայց, ընդհանուր առմամբ, այո, կարելի է ասել, որ այս ընտրություններին տրված մեր գնահատականը տարբերվում է խորհրդարանականին տրված գնահատականից: Եթե անգամ դիտարկեք բառերի տարբերության առումով, ակնհայտ կդառնա, որ «մեծամասամբ» բառը, որը հնչեցվեց խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականում, շատ ավելի դրական իմաստ ունի, քան «հիմնականում» բառը, որը օգտագործվեց այս ընտրություններին տրված նախնական զեկույցում»,֊ - նշեց Գերտ Արենսը:
«Մեր նախնական զեկույցն ասում է, որ որոշակի առաջընթաց կար այս ընտրություններում», - շարունակեց ԵԱՀԿ-֊ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Արենսը` հավելելով. - «Օրինակ, կարող ենք խոսել այդ առաջընթացի մասին օրենսդրական դաշտում»:
Նրա վկայությամբ` «Գնահատականը կարող է փոխվել՝ պայմանավորված այն հանգամանքով, թե մենք ինչ կհայտնաբերենք առաջիկայում: Հաջորդ փաստաթուղթը երրորդ միջանկյալ զեկույցն է լինելու: Այն հիմնված կլինի փաստերի վրա, որոնք նաեւ քննադատություն կպարունակեն: Առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մայիսին»:
Նա հավելեց, որ այս պահին իրենք ամբողջությամբ համակարծիք են ընտրություններին տրված նախնական գնահատականին՝ ընտրությունները հիմնականում անցկացվել են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:
«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, դա հաճոյախոսություն չէ: Մենք դիտարկում ենք անցկացնում շատ երկրներում, եւ պետք է ասեմ, որ շատ ավելի վատ դեպքերի ենք ականատես եղել: Կան երկրներ, որտեղ տեսել ենք, թե ինչպես է ոստիկանությունը ծեծում մարդկանց: Հայաստանում նման բան չենք տեսել», - հայտարարեց ԵԱՀԿ֊-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հետեւո՞ւմ են արդյոք դիտորդները հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատանքին, երբ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում ծաղրանքով են լուսաբանվում, հնչած քաղաքական գնահատականներն ուղղակի չեն հեռարձակվում, իսկ Տեր-Պետրոսյանի տան մոտ հավաքված ցուցարարների կարծիքը լրատվական ծրագրերը կարեւոր են համարում եթեր հեռարձակել, Գերտ Արենսը պատասխանեց. - «Կարծում եմ, ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Անձամբ ես մի քանի անգամ միացրել եմ հեռուստացույցը, որ տեսնեմ` ցուցադրվո՞ւմ են արդյոք Տեր-Պետրոսյանի կազմակերպած այդ հանրահավաքները, սակայն հանրահավաքի մասին պատմող տեսանյութ չեմ հայտնաբերել: Այս դեպքում տեսնում ենք միանգամայն միակողմանի լուսաբանում, եւ դա լավ չէ»:
ԵԱՀԿ֊-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաեւ ուսումնասիրում են ԿԸՀ-ի կայքում հայտնված այն փաստերը, որոնց համաձայն նույն ընտրատարածքի միմյանց հարեւանությամբ գտնվող տեղամասերում մի դեպքում ընդդիմադիր թեկնածուն ձայների բավական բարձր տոկոս է հավաքել, մյուս դեպքում 0 ձայն է ստացել:
«Մենք վերլուծում ենք եւ տեսնում, որ այդ արդյունքները անհավանական են: Կան նաեւ տեղամասեր, որտեղ մեծ է անվավեր քվեաթերթիկների քանակը: Այս ամենը մենք ուսումնասիրում ենք, եւ վերլուծության մեր արդյունքները տեղ կգտնեն մեր հաջորդ միջանկյալ զեկույցում»,֊ - հայտնել է Գերտ Արենսը: Նա ավելացրեց, որ իրենց առաքելությունը մեկ շաբաթից ավարտվում է, բայց իրենց փորձագետներից երկու-երեքը դեռ կմնան, հետեւելու իրավիճակին, այդ թվում ձերբակալվածների, կալանավորվածների դատավարություններին:
«Ես իրավունք չունեմ խորհուրդներ տալու, բայց մի անձնական դիտարկում. մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ»,֊ - եզրափակեց Գերտ Արենսը:
Աստղիկ Բեդեւյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)