Մատչելիության հղումներ

Տարեսկզբից Մոսկվայում կատարվել է ազգային թշնամանքի հողի վրա 16 հանցագործություն


Ռուսաստանի դատախազությունն այսօր հայտնել է, որ տարեսկզբից Մոսկվայում կատարվել է 16 հանցագործություն՝ ազգային թշնամանքի հողի վրա:

«Հունվարին եւ փետրվարին կատարվել է նման բնույթի 16 հանցագործություն՝ սպանություն, մահափորձ եւ ծանր վնաս առողջությանը, ինչը հանգեցրել է մահվան: Դրանք բոլորն էլ կատարվել են դեռահասների խմբերի կողմից: Որպես կանոն, հանցագործությունները կատարվում են տրանսպորտային հանգույցների մոտ, տուժածներին դանակահարում են թիկունքից»,֊ - ասել է դատախազության ներկայացուցիչ Վալերի Սպասենիխը:

«Հիմնականում դրանք 12֊-19 տարեկան երիտասարդներ են, որոնց մեկ երրորդը հաշվառված է հոգեբուժարաններում եւ նարկոդիսպանսերներում»,֊ - հայտնել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG