Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը ուրբաթ օրը դռնփակ դատական նիստում որոշեց մինչեւ նախաքննության ավարտը կալանք կիրառել երեք օր առաջ ձերբակալված Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ` պատճառաբանելով, որ նրանք կարող են թաքնվել քննությունից:
Նրանց ձերբակալվել էին դեկտեմբերի 29-ին` անցած կիրակի Թալինի հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանին ծեծի ենթարկելու համար: Կալանավորվածներից Ժորա Սափեյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի ղեկավարն է: Մյուսները շտաբի անդամներ են:
Այսօր վարույթն իրականացնող մարմինը նաեւ մեղադրանք է առաջադրել 4-ի նկատմամբ` մեղադրելով նրանց խմբակային խուլիգանություն կատարելու մեջ:
«Դատական նիստը շատ կարճ է տեւել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների, Հայկ Գեւորգյանի եւ Տիգրան Բաղդասարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը` ասելով, որ դատարանում ինքը պնդել է, որ իր պաշտպանյալները խուլիգանություն չեն կատարել. - «Քանի որ նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն ու անդամներն են... Իրենց թեկնածուին հրավիրել էին, որ ժողովրդի առաջ իրե՞նք խուլիգանություն կատարեին: Ընդհակառակը` խուլիգանություն կատարած անձի նկատմամբ են փորձել խափանել նրա խուլիգանական գործողությունները»:
Հովիկ Արսենյանը դատավորի գործողություններում միտում է տեսնում: Նա ասաց, որ ինքը միջնորդել էր գրավի դիմաց իր պաշտպանյալներին ազատ արձակել, սակայն դատարանը մերժել է:
Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, մինչդեռ, այսօր ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Լոռու մարզում:
Կոթի գյուղում, որը Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ Սիրադեղյանին անվանեց «աշխարհասփյուռ հայության մեծագույն գրող, ապա ասաց. - «Եթե Կոթի գյուղում Սերժ Սարգսյանը գոնե մեկ ձայն ստանա, ուրեմն ամոթ ձեզ»:
«Մարդիկ, ովքեր մտահոգվում են այս երկրի մասին, միանալու են այս շարժմանը», - արդեն Վանաձորում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Չի լինելու որեւէ գիտակից մարդ, որ դա չանի: Ես մի քիչ կարող է առաջ ընկնեմ. ես լուրջ հիմքեր ունեմ ասելու, որ մեզ միանալու են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Սա ազգային-ազատագրական պայքար է»:
Աստղիկ Բեդեւյան եւ Կարինե Սիմոնյան, Վանաձոր