Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որն առաջադրել էր իր թեկնածությունը մայիսի 12-֊ին կայացած խորհրդարանական ընտրություններում, բայց բավարար ձայներ չէր ստացել պատգամավոր դառնալու համար, այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Թիվ 11 ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն էր առաջադրել Հակոբկոխյանը, հաղթող է ճանաչվել Գրիգոր Մարգարյանը:
Իսրայել Հակոբկոխյանը պնդում է, որ ընտրություններն անցել են մեծ խախտումներով:
«Ես ընտրություններում ազատություն եւ արդարություն չտեսա, տեսա միայն թափանցիկություն՝ թե ինչպես էին մարդկանց փողը տալիս ու ասում՝ գնացեք քվեարկեք այսինչի օգտին», -֊ այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբկոխյանը:
«Որոշեցի դիմել այս ծայրահեղ քայլին, որովհետեւ պայքարի այլ ձեւ չգտա»,֊ - ավելացրեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը:
Ռուբեն Մելոյան