Հայաստանի պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, թերեւս, երկրի վարչապետի ամենահավանական թեկնածուն է:
ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին արդեն ասել էր, որ, ըստ ՀՀԿ-ի կանոնադրության, կուսակցության նախագահի պաշտոնը կստանձնի ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցական հանդիպմանը, որտեղ քաղաքական համաձայնություն է ձեռքբերվել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը մնում է ՀՀԿ-ին, մասնակցել են կոալիցիոն եւ մերձիշխանական ուժերի ներկայացուցիչները:
Նախագահի մամլո գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ խորհրդակցությանը մասնակցել են միայն ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ խմբակցությունների եւ «Ժողպատգամավոր» ու «Գործարար» խմբերի ներկայացուցիչները:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե կկարողանա՞ Սարգսյանը միավորել հանրապետականներին, պատասխանեց. - «Տարիների փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը նույնքան վճռական է եւ ավելի շատ կարողանում է իմաստնությամբ ոգեկոչման դասեր տալ նաեւ այս օրերին»:
Իշխող կոալիցիայի անդամ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Դաշնակցությունը նախագահ Քոչարյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ հստակ կերպով ներկայացրել է իր դիրքորոշումը. - «Նոր կառավարության ձեւավորումը, վարչապետի նշանակումը պետք է տեղի ունենա նախապես ունեցած քաղաքական համաձայնությունների հիման վրա... Մենք պարտաստ ենք պաշտպանելու Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի»:
«Խոսակցություն կա այն մասին, որ կարող է դա լինել Սերժ Սարգսյանը», - հավելեց Ռուստամյանը: - «Եթե լինի Սերժ Սարգսյանը` մենք կպաշտպանենք Սերժ Սարգսյանին»:
Նախագահ Քոչարյանը մինչեւ ապրիլի 5-ը ժամանակ ունի որոշում կայացնելու եւ, մեծամասնության կարծիքը հաշվի առնելով, վարչապետ նշանակելու համար, ինչին պետք է հետեւի նոր կառավարություն ձեւավորելու գործընթացը:
«Կառավարության ձեւավորման համար [Սահմանադրության] 55-րդ հոդվածի 4-րդ կետը նախատեսում է 20-օրյա ժամկետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը: - «Եվս 20-օրյա ժամկետ է նախատեսված, որպեսզի այդ նոր ձեւավորված կառավարությունը մշակի իր գործունեության ծրագիրը եւ այն ներկայացնի Ազգային Ժողով: Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը պետք է քննարկվի արտահերթ եւ պետք է քվեարկության դրվի կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Եվ որպեսզի կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանանա, անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»:
Այսինքն` կառավարություն ձեւավորելու համար, երբ բոլոր անդամները նշանակված են, Սահմանադրությամբ նախանշած առավելագույն ժամկետը ապրիլի 25-ն:
Շատ մեծ է հավանականությունը, որ ավելի սեղմ ժամկետներում ձեւավորվի կառավարությունը: Չի բացառվում, որ նախընտրական այս փուլում կառավարության կազմում փոփոխություններ չլինեն, որովհետեւ, ըստ Սահմանադրության, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը միեւնույն է կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ նորից 10-օրյա ժամկետում նախագահը նոր վարչապետ պիտի նշանակի եւ Սահմանադրությամբ նախատեսված գործընթացով պիտի հաստատվի կառավարության ծրագիրն ու կազմը:
Ըստ Սահմանադրության, կառավարությունը պարտավոր է հրաժարական ներկայացնել նաեւ, եթե Ազգային ժողովը քվեարկության արդյունքում կառավարության ծրագիրը հավանության չի արժանացնում: Սակայն, եթե նիստ չգումարվի, հետեւաբար` քվեարկություն չլինի, ըստ Պողոսյանի, «չի կարելի ասել, որ կառավարությունը պարտավոր է հրաժարական տալ»:
«Որովհետեւ Սահմանադրությունը սահմանել է հստակ գործընթաց` կառավարության ծրագրին հավանություն տալու», - փաստարկեց իրավաբանը: - «Դա արվում է բացառապես Ազգային ժողովի նիստի միջոցով»:
Իրավաբան Հրայր Թովմասյանը հակառակ կարծիքը հայտնեց. նրա մեկնաբանությամբ, եթե Ազգային ժողովի նիստ չի գումարվում, եւ կառավարության ծրագրին հավանություն տալու կամ չտալու որոշում չի կայացնում, ապա «պետք է համարել, որ կառավարության գործունեության ծրագիրը հավանության չի արժանեցել»:
«Եվ դա հիմքերից մեկն է, որով նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը եւ 10-օրյա ժամկետում պետք է նշանակի նոր վարչապետ», - փաստարկեց Թովմասյանը:
Ռուզաննա Ստեփանյան եւ Կարինե Քալանթարյան