Մատչելիության հղումներ

Արգենտինայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծ


Արգենտինայի խորհրդարանը հաստատեց մի օրինագիծ, որով ապրիլի 24-֊ը հռչակվում է ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության: Օրինագծին կողմ է քվեարկել 175 պատգամավոր, 2-ը ձեռնպահ են մնացել:

Օրինագիծը թույլատրում է հայազգի պետական պաշտոնյաներին ապրիլի 24֊-ին բացակայել աշխատանքից՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայազգի սովորողներին նույնպես թույլատրվում է այդ օրը բացակայել դասերից:

Օրինագծի հեղինակը՝ Արգենտինայի նախկին արտգործնախարար Ռաֆայել Բիելսան, որը ժամանակին այցելել է Հայաստան, փաստել է, որ Հայոց ցեղասպանությունը «մարդկության դեմ ոճիր է»:

Օրինագիծը, որի քվեարկությունը երկար ժամանակ հետաձգվում էր թուրքական լոբբիի ջանքերի շնորհիվ, դեռ պետք է հաստատվի Սենատում: Մեկնաբանները չեն բացառում, որ Սենատն այս հարցը քննարկի առաջիկա օրերին:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG