Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում 7 հոգի է զոհվել ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով


Մոյկա գետը Սանկտ Պետերբուրգում, մայիսի 11, 2024թ.
Մոյկա գետը Սանկտ Պետերբուրգում, մայիսի 11, 2024թ.

Սանկտ Պետերբուրգում մայիսի 10-ին մարդատար ավոբուս է ընկել գետը, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում։ Վթարի պահին ավտոբուսում 20 հոգի է եղել։

Տելեգրամյան ալիքներում հրապարակված քաղաքի դիտարկման տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները ցույց են տալիս, որ ավտոբուսը կորցրել է կառավարումը՝ այն հարվածում է մարդատար ավտոմեքենայի, այնուհետև Պացելուևա կամրջի արգելապատնեշին ու ընկնում Մոյկա գետը։

Վարորդը՝ 44- ամյա Ռախմատշոխ Կուրբանովը, հետաքննությանն ասել է, որ ավտոբուսի արգելակները չեն աշխատել։ Հարուցված գործում նա կասկածյալի կարգավիճակ ունի՝ տրանսպորտային միջոցը վարելու կանոնները խախտելու համար, ինչը մի քանի մահվան պատճառ է դարձել։

Սա վերջին երկու տասնամյակում Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ամենամահաբեր միջադեպն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG