Մատչելիության հղումներ

Սյունիքում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասավ 4-ի


Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջից

Սյունիքում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասավ 4-ի, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Եվս 9 հոգի վիրավոր է:

Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել է ձորը:

Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի և 6 տուժածի մասին:

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG