Մատչելիության հղումներ

Պենտագոնը Կիևին տրամադրում է 375 միլիոն դոլարի սպառազեն


HIMARS
HIMARS

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային ևս 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։

Պենտագոնեի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ փաթեթը ներառում է Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, զինամթերք HIMARS MLRS-ի համար,նաև այլ տեսակի հրետանային արկեր և զինամթերք:

Ըստ ամերիկյան կողմի՝ սա 2021 թվականի օգոստոսից ի վեր Սպիտակ տան կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության 66-րդ փաթեթն է:

Վերջին անգամ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին սեպտեմբերի 6-ին Գերմանիայում ԱՄՆ «Ռամշտայն» ավիաբազայում հանդիպման ժամանակ, որը կազմում էր 250 մլն դոլար: 65-րդ օգնության փաթեթը ներառում էր HIMARS, Javelin և AT-4, Bradley հետևակի մարտական մեքենաներ, M113 զրահափոխադրիչներ և այլ տեսակի զինամթերք։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը «ավարտին մոտ է», քան շատերը կարծում են, և դաշնակիցներին կոչ է արել ուժեղացնել ուկրաինական բանակը։

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանին «կարելի է միայն պարտադրել խաղաղություն»՝ որպես «միակ ագրեսորի» Ուկրաինայի դեմ պատերազմում: Նա զգուշացրել է՝ Ռուսաստանը պատրաստ է թիրախավորել ուկրաինական երեք ատոմակայանները՝ հերթական անգամ պնդելով, որ պատերազմը «չի կարող ավարտվել խոսակցություններով, անհրաժեշտ են գործողություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG