Մատչելիության հղումներ

Դաղստանում ջրհեղեղի և սողանքի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Դաղստանում ջրհեղեղի և սողանքի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ավելի քան չորս հազար բնակիչ տարհանվել է:

Ապրիլի 5-ի երեկոյան Կալա բնակավայրում ավտոճանապարհին կամրջի փլուզումից հետո հղի կինը և 12-ամյա աղջիկը հոսանքահարվել են: Տուժածներին դուրս են բերել գետից և տեղափոխել հիվանդանոց, սակայն նրանց փրկել չի հաջողվել:

Տեղի ևս մեկ բնակիչ զոհվել է Կայտագի շրջանի Կիրկի գյուղում, որտեղ սողանքի հետևանքով, քննիչների տվյալներով, բնակելի տան է փլուզվել:

Մամեդկալա ավանի շրջանում 5-ամյա աղջիկ է մահացել, նրա մարմինը գտել են ապրիլի 6-ի առավոտյան:

Սա Դաղստանում երկրորդ խոշոր ջրհեղեղն է մարտի վերջից ի վեր։ Մախաչկալայում մեկ օր առաջ բազմաբնակարան շենք է փլուզվել։

Դաղստանի ինը բնակավայրերում, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ավելի քան երկու հազար բնակելի տուն է հեղեղվել: Պահպանվում է փլուզումների, քարաթափման և սելավահոսքերի վտանգը։


XS
SM
MD
LG