Մատչելիության հղումներ

Հռոմի պապ Լևոն 14-րդը հոսպիտալացվել է․ նրան վիրահատելու են

Հռոմի պապ Լևոն 14-րդը տեղափոխվել է Հռոմի Ջեմելլի հիվանդանոց, որտեղ այսօր նախատեսվում է հեռացնել նրա թոքում հայտնաբերված փոքր գոյացությունը, հայտնում է Վատիկանը։

71-ամյա Հռոմի պապը դեռ կիրակի հայտնել էր, որ բժիշկները գոյացությունը հայտնաբերել են սովորական բուժզննման ժամանակ՝ վաղ փուլում։ Բժիշկների խորհրդով նա որոշել է վիրահատվել։

Վիրահատությունը համարվում է ցածր ռիսկային։ Դրանից հետո պարզ կդառնա՝ հայտնաբերված գոյացությունը չարորա՞կ է, թե՞ ոչ։

Հռոմի պապի բոլոր հանդիպումները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 20-ը։

ԱՄՆ-ում ծնված պապը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է ընտրվել 2025 թվականի մայիսին։ Մինչ այժմ նա առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։ Նոյեմբերին նախատեսված է նրա 12-օրյա այցը Հարավային Ամերիկա։

​
XS
SM
MD
LG