Մատչելիության հղումներ

31 զոհ Լիբանանում՝ Իսրայելի հարվածներից հետո

Իսրայելական հարվածից հետո ծուխը երկինք է բարձրանում, Նաբաթիե, Լիբանան, 26-ը մայիսի 2026թ․
Իսրայելական հարվածից հետո ծուխը երկինք է բարձրանում, Նաբաթիե, Լիբանան, 26-ը մայիսի 2026թ․

Նախօրեին Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով 31 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արձակված անօդաչուներից մեկը հիվանդանոցի մերձակա տարածքի է հարվածել՝ «զգալի վնաս հասցնելով հիվանդանոցին»։

Չնայած հրադադարի ռեժիմին, Իսրայելը ուժգնացրել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման դեմ ռազմական գործողությունները։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր՝ Իսրայելը «կուժգնացնի հարվածները»։

Իսրայելն ու «Հեզբոլա»-ն հրադադարի հաստատումից ի վեր գրեթե ամեն օր միմյանց մեղադրում են հարձակումների մեջ։

Լարվածությունը սրվում է այն պահին, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը փորձում են համաձայնության հասնել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Չի բացառվում, որ այդ գործընթացը ներառի նաև Լիբանանի ճակատը։

XS
SM
MD
LG