Մատչելիության հղումներ

Բայդենը զգուշացնում է Իսրայելին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Իսրայելին զգուշացրել է, որ եթե իսրայելական բանակը Ռաֆահում ռազմական ցամաքային խոշոր գործողության դիմի, ապա ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի մատակարարումները Իսրայելին։

«Եթե նրանք Ռաֆահ մտնեն, ես զենք չեմ տրամադրի», - CNN-ի հարցազրույցում ասել է Բայդենը։

Հարցին, թե արդյո՞ք Իսրայելը հատել է կարմիր գիծը, Բայդենը պատասխանել է․ - «Դեռ ոչ»։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Բայդենի հայտարարությունը «հիասթափեցնող» է համարել։

Ռաֆահը պաղեստինյան Գազայի հատվածի հարավում ընկած քաղաք է, որտեղ կուտակվել են պատերազմական ակտիվ շրջաններից հեռացած հարյուր հազարավոր պաղեստինցիներ։ Իսրայելի դաշնակից որոշ երկրներ, միջազգային կազմակերպություններ Թել Ավիվին կոչ են արել նոր զոհերից ու աղետալի հետևանքներից խուսափելու համար զերծ մնալ քաղաքի վրա հարձակումից։

Իսրայելի վարչապետը պնդում է, որ Ռաֆահում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման գումարտակներ կան, և նրանց ոչնչացնելու համար ռազմական գործողության կդիմեն։ Շրջափակված քաղաքը ենթարկվում է օդային հարվածների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG