Մատչելիության հղումներ

Ըստ մամուլի՝ ԱՄՆ ԿՀՎ պետը հանդիպելու է Իսրայելի վարչապետին


ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Ուիլյամ Բըրնս, արխիվ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Ուիլյամ Բըրնս, արխիվ

The Times of Israel թերթը, վկայակոչելով Իսրայելի կառավարության պաշտոնյաների, հաղորդում է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Ուիլյամ Բըրնսը Արևմտյան Երուսաղեմում այսօր հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

Նախօրեին Բըրնսը Դոհայում բանակցել էր Քաթարի վարչապետի հետ՝ քննարկելով Գազայի հատվածում հրադարար հաստատելու, պատանդներին ազատ արձակելու բանակցությունների ընթացքը, որ տեղի են ունենում Քաթարի ու Եգիպտոսի միջնորդությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG