Մատչելիության հղումներ

Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 7 մարդ է զոհվել


Ռուսաստան - Հարձակման ենթարկված ավտոբուսի լուսանկարը հրապարակել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Տելեգրամում, 6-ը մայիսի, 2024թ.
Ռուսաստան - Հարձակման ենթարկված ավտոբուսի լուսանկարը հրապարակել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Տելեգրամում, 6-ը մայիսի, 2024թ.

Ռուսական կողմը հայտնում է, որ երկուշաբթի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Բելգորոդի մարզում հարվածել են «Ագրո-Բելոգորյե» ընկերության ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։ Հաղորդելով այս մասին՝ ընկերությունը տեղեկացնում է, որ զոհված և տուժած աշխատակիցների ընտանիքներին դրամական օգնություն կցուցաբերվի։

Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Բելգորոդի մարզում 40 մարդ է վիրավորվել, որոնցից 30-ը, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել է։ Նա հայտնել էր 6 զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG