Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը «տեր է կանգնում» Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու իր խոսքերին


Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյան, արխիվ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյան, արխիվ

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, թե տեր է կանգնում իր խոսքերին, երբ ասել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։

Սիմոնյանը, ելույթ ունենալով Եվրամիության խորհրդարանների նախագահների համաժողովում, նաև պաշտպանել էր Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։

Նրա ելույթի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանին ուղղված նամակով պարզաբանում էր խնդրել։

Սիմոնյանն այսօր ասել է, որ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը Մատվիենկոյի նամակը ստանալուց մեկ-երկու օր անց պատասխանել է, բայց իրեն մանրամասները հայտնի չեն։

«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, ինչ ասել եմ, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել, և նույն բաները պատրաստ եմ այսօրևեթ և մշտապես կրկնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

Մատվիենկոն Սիմոնյանի ելույթը հակառուսական էր համարել, ասելով, թե նա «հատում է կարմիր գծերը»։

Ուկրաինա ներխուժելը, ավելի քան 2 տարի շարունակվող պատերազմը Ռուսաստանը այսպես կոչված «ռազմական հատուկ գործողություն» է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG