Մատչելիության հղումներ

Վենետիկում զբոսաշրջիկներն այսօրվանից պետք է լրացուցիչ վճարում կատարեն


Իտալիա - Բողոքի ակցիան Վենետիկում, 25-ը ապրիլի, 2024թ.
Իտալիա - Բողոքի ակցիան Վենետիկում, 25-ը ապրիլի, 2024թ.

Վենետիկի բնակիչներն այսօր դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ անհամաձայնություն հայտնելով զբոսաշրջիկների համար լրացուցիչ վճար սահմանելու քաղաքային իշխանությունների որոշմանը։

Այսօրվանից գործող որոշման համաձայն՝ 14 տարեկանից բարձր տարիքի զբոսաշրջիկները մեկ օրով Վենետիկ այցելելու համար պետք է 5 եվրո վճարեն։ Վճարումը չկատարած զբոսաշրջիկներին 50-ից 300 եվրո տուգանք է սպառնում։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ այս պիլոտային ծրագիրը 29 օր է տևելու, ինչից հետո վերջնական որոշում կընդունեն։

Անցյալ տարի ավելի քան 20 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Վենետիկ, իսկ մշտական բնակիչների թիվը մոտավորապես 49 հազար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG