Լեհաստանում երկու անձ է ձերբակալվել ռուս ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման կասկածանքով։
Հարձակումը տեղի էր ունեցել անցած ամիս՝ Լիտվայի մայրաքաղաքում։
Անհայտ անձինք մուրճով հարձակվել էին ռուս ընդդիմադիր գործչի վրա և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այսօր հայտարարել է, որ Վարշավան պատրաստվում է կասկածյալներին արտահանձնել Վիլնյուսին։
Ձերբակալվածների ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Լիտվայի հետախուզական ծառայություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ալեքսեյ Նավալնիի թիմակից Վոլկովի վրա հարձակման հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած են Ռուսաստանի իշխանությունները։