Մատչելիության հղումներ

Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը


Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել Եղիազարյանը:

Կրթության, գիտության. մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 27-ին լուծարել էր Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրն՝ առանց իր թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։

ԿԳՄՍ-ից պարզաբանել էին, թե նախարարը չէր հաստատել Եղիազարյանի՝ թումանյանական թեմայով Լատինական Ամերիկայում գիտաժողովների մասնակցելու թույլտվության խնդրանքը։ Իսկ նա երկրորդ անգամ դիմելուց հետո չի սպասել նախարարության պատասխանին և առանց հրամանի ու թույլտվության ինքնակամ մեկնել է երկրից։ Թանգարանում տարբեր պաշտոններում 14 աշխատած Եղիազարյանն ընդունել է՝ եղել է օրենքի խախտում, բայց դրան ոչ նախորդել և ոչ էլ հաջորդել է որևէ նկատողություն, կարգապահական տույժ, միանգամից աշխատանքից հեռացրել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG