Մատչելիության հղումներ

Crocus-ի ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել


Մոսկվայի Crocus city hall-ը ահաբեկչությունից հետո
Մոսկվայի Crocus city hall-ը ահաբեկչությունից հետո

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է Crocus-ի ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալի ձերբակալության մասին։

Գերատեսչությունը պնդում է, որ ձերբակալվածը ներգրավված է եղել հարձակման ենթադրյալ հեղինակներին ֆինանսավորելու սխեմայի մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՌԴ քննչական կոմիտեն այսօր նաև հայտարարել է, թե ապացույցներ են ձեռք բերվել, որոնց համաձայն՝ ահաբեկչությունը կատարողները կապեր են ունեցել ուկրաինացի ազգայնականների հետ, «Ուկրաինայից մեծ գումարներ և կրիպտոարժույթ են ստացել» և այդ միջոցներն օգտագործել հանցագործությունը նախապատրաստելու համար։

Մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հաջորդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղերձով դիմելով ռուսաստանցիներին, ահաբեկչության հետքը արդեն տարել էր դեպի Ուկրաինա։ Կիևը հերքել է իր առնչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG