Մատչելիության հղումներ

Լատվիան նշում է ՆԱՏՕ-ին անդամակցելու 20-ամյակը


Ռիգայում անցկացված միջոցառմանը ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի ղեկվար ադմիրալ Ռոբ Բաուերը լրագրողներին ասել է, թե որևէ նշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել դաշինքի անդամ որևէ երկրի վրա։

«Բայց խնդիրն այդ չէ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի հավակնությունները ավելին են, քան Ուկրաինան։ Մենք դա գիտենք, ուստի դաշինքը պետք է պատրաստ լինի։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանին դիտարկել սպառնալիք, ինչպես ահաբեկչական կազմակերպություն։ Մենք փոխել ենք մեր ռազմական պլանները՝ կենտրոնանալով հավաքական պաշտպանության վրա, և մեր ամբողջ աշխատանքը համոզվելն է, որ կարող ենք զսպել ու պաշտպանվել այդ երկու սպառնալիքներից», - Ռիգայում ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG