Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագիրն այս տեսքով Ադրբեջանին պետք է Ղարաբաղի հարցը փակելու համար. Նժդեհ Հովսեփյան


Խաղաղության պայմանագիրն այս տեսքով Ադրբեջանին պետք է Ղարաբաղի հարցը փակելու համար, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը:

«Ազատություն». - 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած մենք լսում ենք, որ խաղաղությունը մոտ է, մինչև տարեվերջ, ընտրություններից հետո, գարնանը, աշնանը կստորագրվի, բայց փաստն այն է, որ կողմերը հատկապես վերջին շրջանում նույնիսկ հեռացել են մոտեցումներում, ո՞րն է պատճառը:

Հովսեփյան. - Սա կանխատեսվել էր, ու մեծ հաշվով խաղաղության պայմանագիրը վերածվել է չարի վերջի պատմությանը, երբ որ Ադրբեջանն ինչ-որ մի պայման է դնում, այդ պայմանի շուրջ գալիս են ինչ-որ մի կոմպրոմիսի, դրան հաջորդում է նոր պայմանի առաջադրումը ու այսպես շարունակ: Այդ ցիկլն, այսպես ասած, երբեք չի փակվում: Նախ՝ խաղաղության մթնոլորտ ամբողջ աշխարհում չկա և զարմանալի կլիներ, որ Կովկասում առանձին վերցված լիներ, էլ չեմ ասում, թե Կովկասի խնդիրը կոնկրետ Ղարաբաղի պարագայում ու հայ-ադրբեջանականի ինչ ավելի բարդության է: Երկրորդը՝ պետք է նկատի ունենալ, որ մեր տարածաշրջանում առանձին պետություն է Ռուսաստանը, եվրոպական պետությունները, եթե առանձնացնենք Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային, այսինքն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իրանը, Թուրքիան, ամեն մեկն, ըստ էության, տարբեր շահեր ունեն: Եվ անընդհատ փորձում են ազդել կողմերի վրա ու մեծ հաշվով մեծ տերության համար կապ չունի՝ որ կողմի վրա, կարևորն իր օրակարգը սպասարկվի ու վերջապես գոյություն ունի մեկ այլ հանգամանք, դա Ադրբեջանի նպատակադրվածությունն է ու ցանկությունը՝ արդյոք ինքը պատրաստ է, արդյոք ուզում է այս պահի դրությամբ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ:

Դատելով որոշ սիգնալներից, Ադրբեջանը խաղաղության պայմանագրի հարցում երկվություն ունի, այնտեղ իմ կարծիքով, այսպիսին է իրավիճակը՝ իրենց մոտ կան մաքսիմում և մինիմում նպատակներ, մինիմում նպատակը կարող է ընդգրկել խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց հստակ վերապահումով, որ այդ խաղաղության պայմանագիրը չպետք է ունենա որևիցե հստակություն կամ առաջիկա բանակցությունների համար, խոսքը մասնավորապես վերաբերում է սահմանազատմանը, սահմանագծման պրոցեսներին ու տնտեսական կապերի ձևավորմանը, մասնավորապես, մաքսակետերի ու հարկային օրենսդրության հետ կապված հարցերին: Այստեղ Ադրբեջանը փորձում է մաքսիմալ անորոշություններ թողնել հետագայի հարկադրանքի քաղաքականության իրականացման համար:

Կարծում եմ, որ առնվազն այս մինիմում նպատակը, որը ենթադրում է խաղաղության անորոշ մի պայմանագրի ձևակերպում, Ադրբեջանի համար անհրաժեշտ է առաջին հերթին ֆիքսելու համար Ղարաբաղն իբրև Ադրբեջանի անբաժան մաս և ստանալ Հայաստանի ստորագրությամբ փաստաթուղթ, որը կուղարկվի ՄԱԿ ու կստանա միջազգային ճանաչում: Այս առումով Ադրբեջանը եթե այս տեսակի խաղաղության պայմանագրի ենք գնում, ինքը չի փախչի դրանից, բայց էդտեղ էլ հարց է առաջանում, թե Հայաստանի համար ինչքանով է ձեռնտու այդպիսի պայմանագիր ստորագրելը, որտեղ ո՛չ սահմանների, ո՛չ անվտանգության, ո՛չ անգամ առևտրատնտեսական հարաբերությունների մասով հստակություններ չկան: Բնականաբար, խաղաղության պայմանագիրը չի կարող ներառել սահմանազատման ամբողջ գործընթացը, բայց խաղաղության պայմանագիրը պիտի առնվազն ցույց տա այն ուղղությունը, որ ճանապարհով պիտի գնա: Մեզ համար ամենակարևորը անվտանգությունն են ու սահմանները այս պահի դրությամբ, ու եթե մենք ելակետ չենք վերցնում Խորհրդային Միության փլուզման պահին գտնվող սահմանները, իսկ Ադրբեջանն, ըստ էության, ցանկանում է նոր սահմաններ, նոր քարտեզներ ստեղծել, իրենց բառապաշարով՝ գուցե ստեղծարար մոտեցում ունենալ քարտեզագրության և սահմանազատման գործընթացում, սա վտանգավոր տեղ է տանում, որովհետև Ադրբեջանը դրանով կարող է իր զորքերն, օրինակ, չհեռացնել այն հատվածներից, որոնք գտնվում են իր օկուպացիայի տակ, խոսքը մոտավորապես 130 քառակուսի կմ-ի մասին է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG