Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ը 65 օրով կանգնել է հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման


Հայկական ԱԷԿ-ը, արխիվ
Հայկական ԱԷԿ-ը, արխիվ

Երեկ երեկոյան Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) կանգնել է հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։

Հայաստանում «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության PR-մենեջերի հաղորդագրության համաձայն՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր:

«Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

«Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվի ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն», - ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

«Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թվականին, ընթացիկ տարին օգտագործվելու է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման և ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85 տոկոսով վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար», - ասել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG