Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում ավելացավ 7-ով՝ հասնելով 122-ի


Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի ևս 7 դեպք, հանրագումարով` 122, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ արտադրամասում եղած օջախի հետ են կապված նոր դեպքերը, այսինքն` ի սկզբանե եղել են նախարարության ուշադրության կենտրոնում:

Նախարարը հավելեց, որ սպասվում է, որ այստեղի վարակակիրների թիվն ավելանալու է, որևէ պացիենտի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հիմնականում չեն ջերմում:

Կորոնավիրուսի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։

XS
SM
MD
LG