Մատչելիության հղումներ

Օզիլի գրառման պատճառով Չինաստանում չեղարկել են «Արսենալի» հանդիպման հեռարձակումը


«Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ, 16-ը դեկտեմբերի, 2019թ.
«Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ, 16-ը դեկտեմբերի, 2019թ.

Չինաստանի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբների` Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև կիրակի օրը կայացած խաղի ցուցադրումը:

Դա տեղի է ունեցել «Արսենալի» առաջատարներից մեկի` Գերմանիայի հավաքականի անդամ, ազգությամբ թուրք Մեսութ Օզիլի` Twitter-ում արված գրառումից հետո: Դրանում Օզիլը քննադատել էր Չինաստանի իշխանություններին երկրի արևմուտքում բնակվող թրքալեզու ույղուրների հանդեպ կիրառվող ճնշումների համար:

Աշխարհի ուժեղագույն ակումբային առաջնությունը համարվող Պրեմիեր լիգան Չինաստանի տարածքում խաղերի ցուցադրման իրավունքն այդ երկրի պետական հեռուստատեսությանն է վաճառել 700 միլիոն դոլարով: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG