Մատչելիության հղումներ

Երևանի փոխքաղաքապետը մանրամասնում է ամանորյա ծախսերը


Ամանորյա տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը դարձյալ քննադատության թիրախում է՝ տոնական ծախսերի համար հատկացված գումարի չափն աննախադեպ է:

Այս տարվա միջոցառումների համար Կառավարությունը հատկացրել է 271 միլիոն դրամ, բացի այդ՝ Հանրապետության հրապարակի և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացվել է 54 միլիոն դրամ, իսկ վարչական շրջանների բյուջեն կազմում է 81 միլիոն դրամ: Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում սպասվում է նաև հանրահայտ Գորան Բրեգովիչի համերգը՝ նրա հոնորարը կազմում է 65 հազար եվրո:

Թեմայի շուրջ է զրույցը «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրի՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Հայկ Սարգսյան․ - Մենք կունենանք այս տարի էսպես կոչված Christmas Market-ը, որի տնակները քաղաքապետարանը պատվիրել, և արդեն մատակարարումը սկսված է՝ այն նույն միջոցների հաշվին, որը ստացվել է Կառավարությունից:

Ընդ որում, պետք է ասեմ, որ այդ միջոցները, որոնք ուղղվել են Կառավարության կողմից, դրանից կեսից ավելին՝ շուրջ 150 միլիոնի չափ, դրա արդյունքում ձևավորվում են այս ծախսով գույք, որը հետագա տարիներին պարբերաբար օգտագործվելու է, օրինակ՝ այս տնակները․ թվով 40 տաղավար-տնակներ մենք այսուհետ ունենալու ենք Երևանի բալանսում գույքի տեսքով հայտնված ակտիվ, որը ամեն տարի Նոր տարուն կծառայի մեր բնակիչներին առանց լրացուցիչ ծախսերի:

Մենք կունենանք մոտ 44 միլիոնի շրջանակում ձեռք բերված գեղարվեստական ձևավորումով կամուրջ, որը ավելի շատ մեր համար իր արժեքը ներկայացնում է անվտանգությունը: Որովհետև նախորդ տարիներին, երբ տոնածառը տեղադրված է հրապարակի մեջտեղում, և բնակիչները ստիպված էին լինում էդ ճանապարհը հատել և անցնել, որպեսզի էնտեղ հայտնվեն տոնածառի մոտակայքում, հատում էին փողոցներ չթույլատրված վայրում, առաջանում էր վթարի և վրաերթի ռիսկեր, և կան դեպքեր, որոնք տեղի են ունեցել, և այլն: Հիմա, մեր 44 միլիոնը մենք պետք է ավելի շատ գրեթե դիտարկենք մարդկանց կյանքի անվտանգության արժեք:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG