Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում և Արցախում: