Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, դեռևս տեղեկություն չկա, թե երբ տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյեի հուղարկավորությունը։
Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ 94-տարեկան հասակում։