Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեց


«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Հովհաննես Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը և Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Հովհաննես Վարդանյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Այսօր ավելի վաղ դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել «Սասնա ծռեր»-ից Տիգրան Սարգսյանին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG