Մատչելիության հղումներ

Զինծառայության մասին օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Դեմ քվեարկեց «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանականներին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով, որ դրա դեմ բողոքի ցույցեր են անցկացվում, ներկայումս չորս ուսանողներ հացադուլի մեջ են, 120 գիտաշխատողներ ևս հանդես են եկել ընդդեմ օրինագծի:

Հիշեցնենք՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG