Մատչելիության հղումներ

Թրամփը պետությունների ղեկավարներին առաջարկում է զանգահարել ուղիղ իր բջջայինին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խոսում է հեռախոսով, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խոսում է հեռախոսով, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ձեռքի անձնական հեռախոսի համարը տվել է մի քանի երկրների ղեկավարներին՝ առաջարկելով ուղիղ զանգահարել իրեն: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` նշելով, որ Թրամփի այդ նախաձեռնությունը առաջացրել ամերիկյան անվտանգության ծառայությունների անհանգստությունը․ նրանք զգուշանում են, որ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցները կարող են գաղտնալսել օտարերկրյա հատուկ ծառայությունները:

Թրամփը իր հեռախոսի համարը տվել է Մեքսիկայի նախագահին ու Կանադայի վարչապետին, վերջինս արդեն օգտվել է դրանից՝ զանգահարել է ԱՄՆ նախագահին:

Associated Press-ը նաև հաղորդում է, որ Թրամփը և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնը նույնպես փոխանակել են իրենց հեռախոսների համարները: Ըստ ֆրանսիացի պաշտոնյաների, դա տեղի է ունեցել այս ամսվա սկզբին, երբ ԱՄՆ նախագահը զանգահարել է Մակրոնին՝ շնորհավորելու նրա հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG