Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հեռակա կարգով մեկնարկել է Վիկտոր Յանուկովիչի դատավարությունը


Վիկտոր Յանուկովիչ, արխիվ
Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Ուկրաինայում հեռակա կարգով մեկնարկել է պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դատավարությունը:

Մայրաքաղաք Կիևի Օբոլոնի շրջանի վարչական դատարանում Յանուկովիչի շահերը ներկայացնում են երկու փաստաբաններ:

Ուկրաինայի նախկին նախագահը 2014 թվականից ապաստանել է Ռուսաստանում: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման։

Վերլուծաբանները, սակայն, անհավանական են համարում նրա կամավոր ներկայանալն Ուկրաինա կամ ռուսների կողմից նրա արտահանձնումն ուկրաինացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG