Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժաղով (ԿԸՀ) են ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմումներ, «Ազատության»-ը փոխանցեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Դիմումատուների անունները, սակայն, հանձնաժողովի ներկայացուցիչը չհրապարակեց, ասաց՝ հանձնաժողովը վաղը նիստ կանցկացնի, հաշվի առնելով նաև խորհրդարան անցած մյուս ուժերից ստացված նույնաբովանդակ դիմումները, կկազմի արձանագրություն՝ գրանցելով համապետական ու տարածքային ընտրական ցուցակներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: