Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք, Յուրի Խաչատուրովն այսօրվանից ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը: