Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։
«2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը», - հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:
Քրեական գործը հարուցվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: