Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը չի ներկայացել Վեհաժողովի կանոնադրական մարմնի՝ Բյուրոյի նիստին, որտեղ, ինչպես սպասվում էր, նա կարող էր հայտարարել իր հրաժարականի մասին՝ այս տարվա մարտին Սիրիա այցելելու պատճառով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:
Առաջիկա ժամերին սպասվում է ԵԽԽՎ Բյուրոյի հայտարարությունը:
Երկուշաբթի օրը բացելով Վեհաժողովի գարնանային նստաշրջանը՝ Ագրամունտը Սիրիա իր այցը սխալ է որակել: Պատգամավորները պահանջել են հարցը քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ: Երեքշաբթի օրը Ագրամունտը հայտարարել է, թե իր կարգավիճակի հետ կապված հայտարարություն կանի ուրբաթ օրը, և այլևս չի ներկայացել Վեհաժողովի նիստերին: Իսպանացի սենատորը ներկա չի եղել անգամ ԵԽԽՎ-ում Իսպանիայի թագավորի ելույթին: