Մատչելիության հղումներ

Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած Սիմոն Բաբայանը պարզաբանել է իր արարքի պատճառները


Բռնության ենթարկված փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը (ձախից) և Արմեն Սողոմոնյանը, 27-ը ապրիլի, 2017 թ․
Բռնության ենթարկված փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը (ձախից) և Արմեն Սողոմոնյանը, 27-ը ապրիլի, 2017 թ․

Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը քիչ առաջ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երեկ իրենք փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ են գնացել ոչ թե վերջինիս ծեծելու, այլ պարզաբանումներ պահանջելու այն հարցի առնչությամբ, թե ինչու է Աթանեսյանն իր ու իր ընտանիքի հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սեռական բնույթի հայհոյանքներ գրում:

Տիգրան Աթանեսյանն ու նրա գործընկեր Արմեն Սողոմոնյանը երեկ Աթանեսյանի գրասենյակում դաժան ծեծի էին ենթարկվել, ստանալով մարմնական վնասվածքներ: Մատնանշելով իրենց բռնության ենթարկածներին, որոնց թվում և Սիմոն Բաբայանին, Աթանեսյանը «Ազատությանն» ասել էր, որ վերջիններս իրենց նկատմամբ բռնություն են գործադրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրահանգով:

Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նաև պնդեց, որ երեկվա միջադեպի ժամանակ Աթանեսյանն առաջինն է հարվածել: Ինչ վերաբերում է Արմեն Սողոմոնյանին, ապա Բաբայանը չգիտի, թե նա ինչպես է մարմնական վնասվածք ստացել․ «եղել է քաշքշուկ»:

Քիչ ավելի ուշ մամլո ասուլիսով հանդես եկավ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ դատապարտում է ցանկացած բռնություն, հավելելով, որ նման միջադեպերը հարված են հասցնում փաստաբանության վարկանիշին: Զոհրաբյանը «ստահոդ» որակեց բռնության պատվիրատու լինելու մասին իրեն ուղղված մեղադրանքները, ընգծելով, որ երեկվա միջադեպի մասին ինքը տեղյակ չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG