Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը: