ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման լիազորությունները վայր դնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հրապարակային ելույթով:
«Այս ինչե՜ր են կատարվել, քանի այստեղ չէի», - կատակել է Օբաման հանդիպման մեկնարկին:
Չիկագոյի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել է, թե մտադիր է կենտրոնանալ երիտասարդության հետ աշխատանքների և նոր առաջնորդներ նախապատրաստելու վրա: