ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ապրիլի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Ռուսաստան։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման օրակարգում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչպես նաև ուկրաինական հակամարտությունը: