Սահմանադրական դատարանն այսօր ժամը 10-ից սկսած կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը,
Դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։
Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն խորհրդարանական ընտրության 9 մասնակիցներից միակն է, որը վիճարկում է ապրիլի 2-ի արդյունքները։ Սահմանադրական դատարան տարված դիմումում դաշինքը փորձել է «բացահայտել, որ ողջ երկրում գործել է ընտրողների ահաբեկման ու վախի մթնոլորտի ստեղծման և հօգուտ իշխող կուսակցության վարչական ռեսուրսի չարաշահման միասնական համակարգ»։