Մատչելիության հղումներ

Մակրոնը խոստանում է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար


Ֆրանսիայի նախագահ կենտրոնամետ թեկնածու Էմանյուել Մակրոնը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:

Մակրոնը ծաղկեպսակ է դրել հիշատակին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Euronews-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելու դեպքում Մակրոնը խոստացել է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության լիակատար միջազգային ճանաչման համար:

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես մասնակցել է միջոցառմանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG