Գյումրիի Կուրսկի հրապարակում գտնվող Արգո խանութի մոտ այսօր հայտնաբերվել էռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Կատարվում է նախաքննություն` դեպքի մանրամասները պարզելու համար։
Ռուսական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, նշելով՝ «նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա»։