Մատչելիության հղումներ

Թիլերսոնը քննադատում է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սուր քննադատության է ենթարկել Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը՝ պնդելով, թե այն միայն հետաձգում է երկրի՝ միջուկային պետություն դառնալու նպատակը, սակայն հետ չի պահում Իրանին Մերձավոր Արևելքում «ահագնացող սադրանքներ իրականացնելուց»:

Ըստ Թիլերսոնի՝ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագիրն ուսումնասիրելու 90-օրյա ժամկետ է սահմանել, որի ընթացքում դիտարկվելու է ոչ միայն այն, թե հավատարիմ է արդյոք Իրանը պայմանագրին, այլ նաև՝ արդյոք Թեհրանի պահվածքը տարածաշրջանում չի վնասում ամերիկյան շահերը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG