Մատչելիության հղումներ

Դատախազությունն ուսումնասիրում է սկանդալային ձայնագրությունը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ուսումնասիրում են լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում երեկվանից մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունը, որը հրապարակել էր Hayastan24.com կայքը։

Ըստ կայքի, ձայնագրությունը ՍԱՍ Գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ժամանակ է արվել։ Այնտեղ լսվում է, որ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») համար, իսկ ով ձայն չի բերի՝ նրա հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի, և նա կկորցնի աշխատանքը։

Նշենք, որ այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը։ Ներկայացվելիք դիմումում դաշինքը որպես ապացույց ներկայացնելու է նաև այս ձայնագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG