Ադրբեջանում երկրի ինտերնետ տրամադրող ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Դելտա Տելեկոմ»-ը արգելափակում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջ այցելությունը։ Արգելափակվում են նաև «Մեյդան TV» հեռուստաընկերության և «Ազադլիք» թերթի կայքերը։
Արգելափակումը հաջորդեց «Ազատության» կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների ֆինանսական գործունեության մասին հետաքննության հրապարակմանը։