Մատչելիության հղումներ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր դիմում է Սահմանադրական դատարան


«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը սկսում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, Երևան, 5-ը մարտի, 2017թ․
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը սկսում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, Երևան, 5-ը մարտի, 2017թ․

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը այսօր դիմելու է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը: Այս մասին «Ազատությունը» տեղեկացավ դաշինքի գրասենյակից։

Ընդդիմադիր ուժը դատարանից պահանջելու է անվավեր ճանաչել ընտրությունները։ Նման պահանջով դիմում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել, սակայն ապրիլի 9-ին այն մերժվեց։

Խորհրդարանական ընտրությունների մասնակից 9 ուժերից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որ բողոքարկում է ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG