Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 10:30-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է Ռուսաստանից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից դեպի Ռուսաստան ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։